NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է բրիտանացի լրագրող, Քարնեգիի հիմնադրամի՝ միջազգային խաղաղության ռուսական ու եվրասիական ծրագրի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հոդվածը, որը հրապարակվել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպում կազմակերպեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Թվում է՝ մոտակա նպատակին հասավ: Այն կայանում էր նրանում, որպեսզի թուլացնի ռազմական գործողությունները, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում ընթանում էին ղարաբաղյան շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին. դրանց հետեւանքով մի քանի տասնյակ զինվոր է սպանվել:

Այնուամենայնիվ, զարմանալի է, թե որքան անորոշ էին հանդիպումից հետո կատարված հայտարարությունները: Ալիեւն ու Սարգսյանը պատիվ արեցին իրենց ընդունած տիրոջն ու հայտնեցին, որ կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը, թեեւ միմյանց հետ պատմական մանրամասների շուրջ հակադարձ մտքեր փոխանակեցին: Սակայն ոչինչ չասացին էական հարցերի վերաբերյալ: Որեւէ հայտարարություն չարեցին 1994թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին, որպեսզի կանխեն տասնյակ երիտասարդների մահը շփման գծում, ինչը «նոր նորմա»-ի էր վերածվում: 2011թ.-ից սեղանին է դրված «միջադեպերի հետաքննության մեխանիզմի» ստեղծման մասին առաջարկությունը, սակայն առաջվա պես իրականացված չէ: Նույն կերպ հրապարակայնորեն չհայտնեցին հանձնառության մասին, որպեսզի ակտիվացնեն բանակցությունները «Հիմնական սկզբունքների» շուրջ կամ, ինչպես ենթադրում են որոշ ադրբեջանցիներ, բաց թողնեն այդ քննարկումն ու անցնեն համապարփակ խաղաղ բանակցությունների:

Մինչ Սոչիի հանդիպումը սոցիալական մեդիայում բազմաթիվ շահարկումներ եղան, թե Ռուսաստանը հանդես է գալիս «տիկնիկագործի» դերում, կամ նույնիսկ հրահրել է բռնությունը, որպեսզի միջամտի ու կարգավորի այն: Իհարկե, Պուտինը վայելում է այն, որ զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է որպես խաղաղարար: Իսկ Ռուսաստանն անցյալ տարի օգտվեց ձգձգված հակամարտությունից ու զենք վաճառեց երկու կողմերին էլ:

Սակայն Սոչիի հանդիպումն ապացուցեց ղարաբաղյան հիմնախնդրի մասին հիմնական ճշմարտությունը. այն չի կարգավորվում ներքին դինամիկայի, այլ ոչ թե արտաքին գործոնների պատճառով: Ոչ մի կողմ թույլ չի տա Ռուսաստանին թելադրել այս հարցում, որը հիմնարար է երկու երկրների անվտանգության եւ ինքնության համար: Ներքին դինամիկան վատթարանում է: Նոր հաղորդագրություններ են ստացվում Իսրայելից ու Պակիստանից Ադրբեջանի զենք գնելու մասին: Ադրբեջանն իր ուժն է ցույց տալիս եւ պատերազմի ազդանշաններ տալիս:

Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը, ինչպես եւ յուրաքանչյուր այլ երկիր, պատկերացում չունի, թե ինչպես է հնարավոր վերահսկել հակամարտությունը: Ռուսաստանցիները հնարավորինս օգուտ կքաղեն ստատուս քվոյից՝ ձգտելով կանգնեցնել նոր պատերազմի սկիզբը: Աշնանն ԱՄՆ-ն կփորձի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակսում հանդիպում անցկացնել, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսում Օլանդն Ալիեւին ու Սարգսյանին Փարիզ կհրավիրի: Այդ ժամանակ Պուտինը կվերադառնա Ուկրաինայի հետ աշխատանքին: Ենթադրությունը, թե նա ծրագրում է հերթական ղարաբաղյան գագաթաժողովն անցկացնել առաջիկայում, գոյություն չունի: