Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար (2008-2022 թթ.) Վիկտոր Սողոմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան 72-րդ ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա անգնահատելի դերը երկրի պատմության մեջ:
«Ի սրտե շնորհավորում եմ Նախագահ Քոչարյանի ծննդյան 72-րդ ամյակը։ Ցավոք, անցած մի քանի տարիների ընթացքում առաջին անգամը չէ, որ ստիպված եմ շնորհավորել նրան հեռակա կարգով։
Առանց որևէ չափազանցության. Ռոբերտ Քոչարյանը մեր նորագույն պատմության ամենանշանավոր դեմքերից մեկն է, ով իր պետական գործունեության արդյունքներով շարունակում է շատ առումներով անգերազանցելի մնալ։ Շատերը հիմա ու վստահ եմ՝ ճնշող մեծամասնությունը տարիներ հետո, նրա կառավարման շրջանը Հայաստանի և Արցախի ոսկե դար են անվանելու։ Եվ հաստատ հենց դա է, որ հանգիստ չի տալիս նրա հակառակորդներին երկրի ներսում ու երկրից դուրս։
Կրկին անգամ շնորհավորելով Նախագահ Քոչարյանին, մաղթում եմ իրեն և իր մեծ, իսկական հայկական ընտանիքին, ընկերոջս՝ Սեդրակին, ամուր առողջություն ու անսպառ կամք՝ հերթական փորձությունը հաղթահարելու համար»,- նշել է Սողոմոնյանը։




























