Մադրիդի օդանավակայանում ոստիկանները կալանավորել են Վենեսուելայի քաղաքացու, որը փորձում էր կրծքի իմպլանտներում 1,7 կգ կոկային անցկացնել։

Թմրանյութերի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների ուշադրությունը գրավել է 43-ամյա կինը, որը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից ժամանած ուղեւորներին զննելու ժամանակ տարօրինակ է իրեն պահել։

Նրան զննելու ժամանակ մաքսայինները նկատել են, որ կրծքերը «դեֆորմացված» են, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Associated Press-ը։ Կինը շփոթվել է եւ խոստովանել, որ իր կրծքի իմպլանտներում կոկային կա։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, հետո կալանավորել հանրային առողջության դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։