Կալիֆորնիայի Ցիտրուս Հայց քաղաքի բնակիչ Հովհաննես Սերոբյանը Սակրամենտոոյի դատարանի կողմից դատապարտվել է չորս տարվա բանտային կալանքի՝ ֆինանսական ոլորտում խարդախությունների եւ մախիխուանայի ապօրինի արտադրության համար:

41-ամյա Սերոբյանը Link & Work Holdings LLC կեղծ ընկերության հիմնադիրն էր, որի օգնությամբ ապօրինի փող էր հանում American Express բանկի հաճախորդների հաշիվներից, փոխանցում է SlavicSac-ը` վկայակոչելով The Sacramento Bee-ն:

Դատական գործում ասվում է, որ կեղծ կազմակերպության օգնությամբ Հովհաննես Սերոբյանը ֆինանսական միջոցները փոխանցել է իր հաշվին եւ դրանք կանխիկացրել բանկոմատներով: 2010 թ. նոյեմբերից մինչեւ 2011 թ. մայիս  դատապարտյալը 392,000 դոլար գումարի չափով տասնյակ հազարավոր մանր գործարքներ է կատարել:

Ձերբակալության ժամանակ կասկածյալի տանը ոստիկանությունը մարիխուանայի ապօրինի  դաշտ եւ հաշիշի յուղ է հայտնաբերել:

Դատավորը խաբեբային դատապարտել է 51 ամսվա բանտարկության եւ 392 հազար 519.21 դոլար տուգանքի: