Ամերիկյան գիտնականները տեղեկացրել են, որ 2880 թվականի մարտի 16-ին Երկիր մոլորակը կհանդիպի հսկայական աստերոիդի հետ:

Երկնային մարմնի տրամագիծը 1 կմ է, արագությունը՝ շուրջ 15 կմ/վ: «Դեյտա» գործակալության փոխանցմամբ՝ աստերոիդը պոտենցիալ մահ է բերելու մեր մոլորակի բոլոր կենդանի օրգանիզմներին:

Նախնական տվյալներով՝ աստերոիդի հետ հանդիպման հավանականությունը 0.3% է: Իսկ եթե բախումը, ամեն դեպքում, տեղի ունենա, պայթյունը երկու միլիոն անգամ հզոր կլինի, քան 1945 թվականին Հիրոսիմայի վրա ատոմային ռումբի ընկնելու ժամանակ էր: