ԱՄՆ-ի խոշորագույն հիվանդանոցային Community Health Systems ցանցը հայտարարել է, որ կիբերհարձակման զոհ է դարձել, որի արդյունքում գողացվել են հաճախորդների 4,5 մլն անձնական տվյալներ, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ВВС-ն:

Հիվանդների անձնական տվյալները ներառում են անուններ, հասցեներ, ծննդյան ամսաթվեր, նաեւ՝ սոցիալական ապահովագրության համարներ։ 29 նահանգներում  աշխատող ընկերությունը ներկայումս ծանուցումներ է ուղարկում տուժած հաճախորդներին։

Ըստ աղբյուրի՝ տվյալները կարող են օգտագործվել հիվանդների ինքնությունը գողանալու համար։ Ներկայումս գործով զբաղվում է ՀԴԲ-ն։