Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանել է Սալվադորից արքեպիսկոպոս Օսկար Ռոմերոյին օրհնյալների շարքը դասելու արգելքը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին մի քանի տարի է արգելում էր այդ գործընթացը՝ նշելով, որ արքեպիսկոպոսը մարքսիստական գաղափարների համակիր էր: 

Քաղաքացիական պատերազմի տարիներին արքեպիսկոպոսը հայտնի էր դարձել զինվորական ռեժիմի հասցեին հնչեցրած իր քննադատությամբ: Նրան  1980թ. պատարագի ժամանակ սպանել էին աջ ռադիկալները:

Այժմ Հռոմի կաթոլիկ եկեղեցին կարող է Ռոմերոյին օրհնյալների շարքը դասել, որը սրբացման ճանապարհին անհրաժեշտ աստիճան է:

Ֆրանցիսկոսը Ռոմերոյին անվանել է «Աստծո մարդ» եւ սրբացման արագ գործընթացի հույս հայտնել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: