Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Ատոմ Ս.-ի տանը եւ կից օժանդակ շինություններում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հողամասում կայանված ավտոկցորդի հատակից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 12 փամփուշտ եւ պլաստմասսե տուփ` 240 գրամ կանեփանման զանգվածով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: