Օգոստոսի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-5301» եւ «Տոյոտա Յարիս» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ԳԱԶ-5301»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: