ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են Իրաք լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորությունը՝ սեփական գերատեսչությունների պաշտպանությունն ուժեղացնեու համար, փոխանցում է «Ֆրանս Փրեսս»-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրը։

«Ներկայումս դիտարկում ենք մինչեւ 300 մարդ ուղարկելու հնարավորությունը», - գործակալությանը հայտնել է իշխանական աղբյուրը։ Նա նշել է, որ տվյալ նախաձեռնության հեղինակը Պետդեպն է։ Այնուամենայնիվ, այս հարցում վերջնական որոշում   չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՄՆ-ն օգոստոսին սկսել էր ավիահարվածեր հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին՝ հայտարարելով, որ նպատակը Սինջար լեռան վրա ապաստանած քուրդ-եզդիների պաշտպանությունն է սուննի գրոհայիններից։

Հայտարարված երկրորդ նպատակը Էրբիլ քաղաքի պաշտպանությունն է, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի հյուպատոսությունը։

Ավելի վաղ Իրաք էին ուղարկվել ամերիկյան ռազմական խորհրդատուներ՝ Բաղդադին իսլամիստների դեմ պայքարում օգնելու համար։

Նրանց պարտականություններից է Իրաքի անվտանգության ուժերի գորողությունների համակարգումը, ինչպես նաեւ իշխանություններին հետախուզական տեղեկությունների հաղորդումը։