Վերին Լարսի մոտի ճանապարհը կարող են մաքրել մինչեւ երկուշաբթի,  NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Նա ընդգծեց, որ այս տվյալաները վերջնական չեն, խոսքը նախնական գնահատականի մասին է:

Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշել էր, որ վրաց-ռուսական սահմանի «Կազբեգ-Վերին Լարս» անցակետի մոտի մայրուղում սողանքը տեղի է ունեցել գիշերվա ժ. 3-ի սահմաններում: Ներկայումս ճանապարհը փակ է: Խնդիրներ են ծագել «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի հետ կապված որով ռուսական գազը մտնում է Հայաստան:  Օգոստոսի 20-ի երեկոյան ժ. 11-ի սահմաններում այն անջատվել էր:

«Մենք մշտական կապ ենք պահում վրացի գործընկեների հետ եւ մեր օգնությունն ենք առաջարկել ճանապարհը մաքրելու գործում: Նրաք առայժմ հայտարարում են, որ կարող են դա անել սեփական ուժերով», - օգոստոսի 21-ին կառավարությա նիստում հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կարելի է մեկ անգամ էլ օգնություն առաջարկել Վրաստանի վարչապետի այսօրվա այցի ժամանակ: «Այո, այսօրվա հանդիպմանը կարող ենք հարցը եւս մեկ անգամ քննարկել»,- նշել է Երիցյանը: