Վրաստանում 3,2 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնը գտնվել է Չիատուրա (Արեւմտյան Վրաստան, Իմերեթի մարզ) քաղաքից 17 կմ հարավ-արեւմուտք:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 11:56-ին: Տուժածների եւ վնասված շինությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Վրաստանում վերջին անգամ ստորգետնյա ցնցումները գրանցվել են օգոստոսի սկզբին:

Մի քանի ժամ ընդհատումներով 3,5-3,6 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են օգոստոսի 6-ին, Օնի քաղաքում (Ռաչա Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի շրջաններ) եւ Քվեմո Քարթլի տարածքում: