Այսօր, օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղի տներից մեկում կին է կախվել:

Գյուղ մեկնած ոստիկանության Ջեմուկի բաժնի օպերատիվ խումբը տան երկրորդ հարկի միջանցքում գտնվող գազի խողովակից խոտի «տուկի» թելով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 34-ամյա Հ. Գ.-ի դին:

Կայքի տեղեկություններով, մինչեւ ինքնասպանություն գործելը, կինը ամուսնու հետ եղել է տան առաջին հարկում, այնուհետեւ բարձրացել է երկրորդ հարկ՝ չորս երեխաներից մեկին քնեցնելու ու որոշ ժամանակ անց, երբ չի իջել ներքեւ, ամուսինը անհանգստացել է: Այդ պատճառով բարձրանալով երկրորդ հարկ, հայտնաբերել է կնոջը՝ կախված վիճակում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: