2014թ. Հայաստանից դեղձի արտահանումը կարող է հասնել 3 հազար տոննայի: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում իր աշխատանքի առաջին 100-րդ օրը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ, արդեն 780 տոննա դեղձ է արտահանվել, այն դեպքում երբ 2013թ. օգոստոսի 20-ի դրությամբ արտահանվել էր ընդամենը 350 տոննա: Իսկ 2013թ., ընդհանուր առմամբ, 955 տոննա դեղձ է արտահանվել:
«Ընդհանուր առմամբ, դեղձի բերքատվությունը այս տարի բարձր էր, եւ դրա պակասությունը չի նկատվում ոչ հանրապետության շուկաներում, ոչ թարմ մրգերի արտահանողների մոտ, ոչ պահածոների գործարաններում», - նշեց նախարարը:




























