Վերին Լարսում տեղի ունեցած քարաթափումը եւ Վրաստանից առուսաստան տանող ավտոմայրուղու փակումը չի խանգարել արտահանման ենթակա թարմ մրգերի մթերմանը: Այս մասին նոր կառավարության 100 օրը բոլորելու առթիվ օգոստոսի 22-ին կազմակերպված ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նրա՝ բեռնափոխադրող ընկերությունները շարունակում են բերքի մթերումը:
«Մենք հուսով ենք, որ ճանապարհը կբացվի 10-12 օրվա ընթացքում, եւ տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում նաեւ արտահանմանն ուղղված բեռնափոխադրումները, կշարունակվեն բնականոն ռեժիմով: Այս ճանապարհը շատ կարեւոր է մեզ համար», – նշել է նախարարը:




























