014թ. 7 ամիսներին գինու արտահանումն աճել է ավելի քան 30%-ով: Այս մասին նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը լրանալու առթիվ օգոստոսի 22-ին կազմակերպված ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նման առաջընթացը պատահական չէ, նշել է նախարարը, հիշեցնելով, որ վերջին 2-3 տարիներին հանրապետությունում մի քանի գինու գործարան է կառուցվել, մեծ գումարներ են ներդրվել սարքավորումներում: «Այժմ մենք մի քանի գործարան ունենք, որոնք ի վիճակի են ապահովել եվրոպական որակի արտադրանք», - նշել է նախարարը:

Նշենք, որ 2014 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանից գինու արտահանումը կազմել էր 849,5 հազար լիտր,  որը  38%-ով ավելի է, քան 2013 թ. հունվար-հունիս ամիսներին:  Արտահանման ծավալը դեռ այնքան էլ մեծ չէ (2 միլիոն  524 հազար դոլար), սակայն բացարձակ արտահայտմամբ՝  21%-ով գերազանցել է 2013 թ. հունվար-հունիսի մակարդակը:

Նշենք, որ արտահանման շահույթի մեծ մասը (1,77 միլիոն դոլար) հայ գինեգործները ստացել են Ռուսաստանից: Մյուս երկրներից  առավել զգալին ԱՄՆ արտահանումն է  (197,7 հազար դոլար), Բելառուսը (144,5 հազար դոլար), Լիտվան (89,3 հազար դոլար) եւ Իտալիան (70,3 հազար դոլար):