«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 22-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 58 տոննա 103 կգ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 69 դեպք, որից 59-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 238 գրամ մարիխուանա, 1253.4 մլ դեզոմորֆին, 464 հատ սուբուտեքս, 101 հատ հոգեմետ դեղահաբ, 4 հատ մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն եւ 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:

Հարուցվել է 14 քրեական գործ` 18 դրվագով/:

Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ եւ 4 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ/ դեպքեր:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք /2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան եւ տարբեր տրամաչափի 50 փամփուշտ/:

Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հրացան, 155 փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 կռփազենք /Մարտունու ՈԲ/:

Տնամերձ 231 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 443.7 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս եւ 600 գրամ կակաչի գլխիկներ:

Հարուցվել է 13 քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով:

Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

Հայտնաբերվել է 13 հետախուզվող: