Մարտի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 2013 թ. դեկտեմբերին Երեւանի Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում «երրորդմասցի Մայիսիկը» եւ նրա ընկեր Էդոն ծեծի են ենթարկել 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ին եւ պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդոն 1986 թ. ծնված Էդգար Հ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 21-ին, ժամը 19.40-ին, ներկայացել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























