Օգոստոսի 21-ին, ժամը 12.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի քերծվածքներ, ձախ ազդրի կապտուկներ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, օդանավակայանի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ օգոոստոսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին ստացել է նշված վնասվածքները:

Կատարվում է քննություն: