Օգոստոսի 21-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները 1973 թ. ծնված Երեմ Ա.-ին պատկանող մթերային խանութի խուզարկությամբ, հանգստի սենյակի մահճակալի բարձի տակից, հայտնաբերել եւ առգրավել են 4.5 մմ տրամաչափի «Բայկալ» տիպի օդամղիչ ատրճանակ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:




























