Հումանիտար օգնությամբ բեռնված առաջին «ԿամԱԶ»-ները լքել են Ուկրաինայի տարածքը եւ այժմ գտնվում են «Դոնեցկ» ռուսական անցակետում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մի քանի տասնյակ բեռնատարներ ուկրաինական «Իզվարինո» անցակետից դուրս են եկել եւ կանգառել «Դոնեցկ» անցակետում՝ ստուգումների եւ ձեւակերպումների համար:
Ռուսական հումանիտար օգնությամբ բեռնատարները սահմանը հատել են օգոստոսի 14-ին, սակայն ուկրաինական կողմը մաքսային ձեւակերպումը սկսել է միայն օգոստոսի 21-ին: Ուրբաթ շարասյունը հատել է սահմանը եւ ուղեւորվել Լուգանսկ: Ուկրաինայի ԱԳՆ-ը դա անվանել է «միջազգային նորմերի խախտում» եւ կոչ արել միջազգային գործընկերներին դատապարտել Ռուսաստանին: ՌԴ-ի ԱԳՆ-ը կարծում է, որ հումանիտար աղետի շրջանում մարդկանց օգնության տրամադրումը ձգձգելու բոլոր պատճառները սպառվել են, եւ հիշեցնում, որ առաքելությունը վաղուց էր նախապատրաստվում՝ լիովին թափանցիկության եւ ուկրաինական կողմի ու Կարմիր խաչի հետ փոխգործակցության պայմաններում:




























