Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Շերամի փողոցի թիվ 115 շենքի մոտից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Պարույր Ե.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  նա օգոստոսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով: