ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 23-ին կազմել է 408.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.49 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.60 դրամ (աճել է 0.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 677.76 դրամ (աճել է 0.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.29 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 254.92 դրամ, ոսկին՝ 16,757.21 դրամ, պլատինը՝ 18,646.13 դրամ:
Օգոստոսի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:




























