«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ այսօր` օգոստոսի 23-ին ժամը 11.00-ին գազամատակարարումը դեպի Հայաստան վերականգնվել է:

Նշենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:

Սպառողների գազամատակարարումը իրականացվել է պահուստային ներքին ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների: