2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում իրականացված ստուգայցերի արդյունքում ՎԻՎ ՀՀ օր-ի «Պոռնկությամբ զբաղվելը» 179-1 հոդվածի հատկանիշներով կազմվել է 48 վարչական իրավախախտման արձանագրություն, ոստիկանության ծառայությունների կողմից պրոֆիլակտիկ հաշվառման են վերցվել 11 մարմնավաճառներ, հաշվառման մեջ են 221 մարմնավաճառներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե առաջին կիսամյակի ընթաքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով քրեական 9 գործերով. որոնցից 5-ը հարուցվել են 2014 թվականին: Այդ գործերից 3-ը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, գործերից մեկը ներքին թրաֆիքինգի դեպք է, 1-ի շահագործումն իրականացվել է ԱՄԷ-ում, մեկը՝ Թուրքիայում:
Նշված գործերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել 6 զոհեր, որոնցից 5-ը՝ կանայք: 2014 թ. առաջին կիսամյակի վարույթ իրականացված քրեական 9 գործերից 2-ն ուղարկվել է դատարան, 7-ը քննության ընթացքի մեջ են:





























