Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է արգելել քաղաքական կուսակցությունները եւ անցում կատարել ընտրովի միապետության:

«Դեմոկրատիան մեզ սպանում է: Քանի դեռ մեզ մոտ ժողովրդավարություն է, մենք կսողանք:  Քայլելու, այլ ոչ թե սողալու համար պետք է հեռանալ դեմոկրատիայից եւ անցում կատարել երկրի կառավարման կայսերական ձեւին», - ասել է Ժիրինովսկին՝ հանդես գալով «Սելիգեր» համառուսական երիտասարդական ֆորումին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Դեմոկրատիան եւ բազմակուսակցությունը պարտադրվել են թույլ պետության կողմից», - ընդգծել է պատգամավորը: «Արգելել բոլոր կուսակցություննները: Թող լինի միապետություն, սակայն ընտրովի՝ հավաքվում է 5-6 հազար մարդ, լավագույն մարդիկ եւ ընտրում կայսրին», - եզրափակել է Ժիրինովսկին: