«Anaklia IEP Holding»-ը, որը պատրաստվում է նոր ջերմաէլեկտրակայան կառուցել, անգլիական կապիտալով ընկերություն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի կառավարության ապարատի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը: Նախագծի հիմնական նպատակն է էլեկտրաէներգիայի արտահանումը, հավելեց նա:

Այն հարցին, թե կապ ունի արդյոք ընկերությունը Վրաստանի հետ՝ ելնելով անվանումից, Հարությունյանը պատասխանեց, որ Կառավարությունում ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունն ունի նաեւ վրացի սեփականատերեր:

Նա նշեց, որ նոր նախագիծը կապ չունի Երեւանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ծրագրի հետ: «Այս նոր կայանը, ամենայն հավանականությամբ, ծրագրվում է կառուցել Վանաձոր քաղաքում»,- նշեց Հարությունյանը: Այն հարցին, քննարկվում է արդյոք շինարարությունը ՋԷԿ-ի հիման վրա, որը սպասարկում է Վանաձորի քիմիական կոմբինատը, Հարությունյանը պատասխանել է. «Չի վացառվում: Այժմ ընկերության ներկայացուցիչներ բանակցություններ են վարում, որպեսզի հասկանան, թե որ վայրը կայանի համար հարմար կլինի՝ հաշվի առնելով ենթակառույցները»,- նշեց նախարարը:

Այն հարցին, հաղորդել է արդյոք ընկերությունը շինարարության մեկնարկի ժամկետների մասին, Հարությունյանը պատասխանել է.« Սկզբում հարկավոր է նախապատրաստել տեխնիկական-տնտեսական հիմնավորումը»:

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 14-ի նիստի ընթացքում հաստատցել է համաձայնագիրը «Anaklia IEP Holding» ՍՊԸ-ի հետ Հայաստանում 2 էներգաբլոկից բաղկացած ՋԷԿ-ի կառուցման վերաբերյալ 270-ական ՄՎտ հզորությամբ, «Ջեներալ Էլեկտրիկ» գազային տուրբինների հիման վրա: Նախագիծը գնահատվում է 600 մլն դոլար:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց մեկ այլ նախագծի մասին. կառավարությունը Ճապոնիայից 400-450 մլն դոլարի վարկ կհայցի Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության համար՝ 400-450 ՄՎտ հզորությամբ: Առաջին նոր էներգաբլոկը թողարկել էին 2010թ.-ին՝ 242 ՄՎտ հզորությամբ: