Հարավաֆրիկյան հանրապետությունում, ֆուտբոլային խաղերին զուգահեռ, ամեն օր ավելանում է գործադուլ հայտարարած աշխատավորների թիվը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ստյուարդների փոխարեն սկսել են աշխատել ոստիկանները։
Խաղերի անվտանգությունն ապահովող ծառայողները գործադուլ են հայտարարել աշխատավարձի նվազեցման առնչությամբ։ Սկզբում ստյուարդներին խոստացել են վճարել շուրջ 75 եվրո ամեն խաղի համար, իսկ այժմ նրանք ստանում են 30 եվրոյից քիչ, հայտնում է Euro-football-ը։
Ավելի վաղ իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվել էին ավտոբուսների վարորդները։
ՖԻՖԱ-ն հրաժարվել է միջամտել ստեղծված իրավիճակին։



























