Ֆերգյուսոնում ոստիկանության սպայի կողմից 18-ամյա սեւամորթ պատանու սպանությունից հետո քաղաքում տիրող անկարգությունների հետ կապված՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է հետաքննություն անցկացնել ոստիկանության աշխատակցի կողմից բանակային զենքի կիրառման նպատակահարմարության մասին: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո ոստիկանությանը զենք է մատակարարվել, որը սովորաբար օգտագործվում է մարտական գործողությունների ժամանակ:
Օբաման հրահանգել է վերստուգել ոստիկանության ստորաբաժանումների մատակարարումների դաշնային ծրագրերը, ինչպես նաեւ հարց է բարձրացրել ոստիկանների կողմից հետագայում նույնպես բանակային զենքի օգտագործման անհրաժեշտության մասին: Բացի այդ, կստուգեն զենքի պահպանման եւ օգտագործման կանոնների մասին ոստիկանների գիտելիքները:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ հարկավոր է տարանջատել ամերիկյան զինծառայողներին եւ ոստիկանության աշխատակիցներին:
Ըստ Gazeta.ru-ի, Ֆերգյուսոնում արդեն մի քանի շաբաթ է՝ ցույցեր են անցկացվում ոստիկանի կողմից 18-ամյա սեւամորթ պատանու սպանության պատճառով:





























