Օգոստոսի 24-ին Իրաքի հետ սահմանակից Իրանի Խուզեստան նահանգում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Սեյսմոլոգների տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:14-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 480 կմ դեպի հարավ-արեւմուտք:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, զոհերի եւ հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան 5.4 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի Իրանի արեւմտյան Քերմանշահ նահանգի Սրումար քաղաքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորությամբ: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:





























