Հերթական պատահարը հանրապետությունում: Օգոստոսի 24-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի արդյունքում կան տուժածներ: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 35OC035 եւ «ԶԻԼ» մակնիշի 34AL422 համարանիշերով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» ավտոմեքենայից դուրս են բերել 1983 թվականին ծնված վարորդ Վ.Լ.-ին: Նրան փոխադրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:





























