35 ոստիկաններ անհետ կորել են ոստիկանության դպրոցի վրա իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինների հարձակումից հետո: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Հարձակումը տեղի է ունեցել երկրի ամենաանկայուն շրջաններից մեկում: Որոնողա-փրկրարական աշխատանքներ են կատարվում:

Ավելի վաղ բնակավայրն ամբողջությամբ անցել էր «Բոկո Հարամ»-ի վերահսկողության ներքո, սակայն այս պահին երկրի ԶՈւ հրամանատարությունն ակտիվորեն այն ազատագրելու հատուկ գործողություն է մշակում:

Դեռ հայտնի չէ, սպաներին առեւանգել, թե՞ սպանել: Բացի այդ, որոշ ոստիկաններ կարող էին ակադեմիայից պարզապես փախչել՝ վախենալով սեփական կյանքի համար:

«Բոկո Հարամն» արմատական իսլամիստական խմբավորում է, որն ակտիվորեն գործում է Նիգերիայում: Նրա գրոհայինները հանդես են գալիս ընդդեմ կրթության արեւմտյան մոդելի եւ պայքարում են ամբողջ երկրում շարիաթ հաստատելու համար: