Դժբախտ պատահար Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Օգոստոսի 24-ին, ժամը 12:37-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի Իսակովի փողոցի թիվ 109 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանը եւ լոգարանում հայտնաբերել 1961 թվականին ծնված Լ. Գ.-ի դին: