Օգոստոսի 24-ին, ժամը 14:33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծխախոտա-գործների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Պարզվել է, որ տներից մեկի նախամուտքում 3 կգ գազի բալոնից արտահոսք է եղել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով հրդեհը մարվել է: Հավելենք, որ դեռեւս չբացա¬հայտ¬ված հանգամանքներում 1935թ. ծնված Ժ.Ա.-ն առաջին աստիճանի այրվածք է ստացել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տեղում քաղաքացուն համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել:





























