Երեւանում երկու երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին, ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» թիվ 2 համալսարանական կլինիկա են տեղափոխվել մայրաքաղաքի Շրջանցիկ թունելի տներից մեկի երկու բնակիչներ` 2010թ. ծնված Դ. եւ 2011թ. ծնված Մ. Մարտիրոսյանները:
Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























