Ըստ Աբխազիայի ԿԸՀ-ի նախնական տվյալների` օգոստոսի 24-ին Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ռաուլ Խաջիմբան: Նա առաջին փուլում հավաքել է 50,57 % ձայն: Այս մասին ԿԸՀ-ի նիստից հետո լրագրողներին հայտնել է ԿԸՀ նախագահ Բատալ Տաբագուան:

«Օգոստոսի 24-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով` ձայների մեծամասնությունը հավաքել է Խաջիմբա Ռաուլը` 50 հազար 494 ձայն, որը կազմում է 50,57%», — լրագրողներին հայտնել է ԿԸՀ նախագահ Բաtալ Տաբագուան:

Ըստ հանրապետության ընտրական օրենսդրության` ընտրություններին հաղթում է 50% գումարած մեկ ձայն հավաքած թեկնածուն: Մոտակա մրցակից անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիան հավաքել է 35,91% ձայն: Բնակչության 6,4%-ն աջակցել է պաշտպանության նախարար Միրաբ Կիշմարիային, իսկ ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան հավաքել է 3,4% ձայն: Ընտրողների 1,8%-ը նշան են դրել «բոլորին դեմ» տողի առաջ: Ըստ ԿԸՀ-ի` մասնակցության հայտը կազմել է 70%, քվեարկության ընթացքում զգալի խախտումներ չեն գրանցվել: