Մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին եւ մահացել բեռնատարի հետ բախումից, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի կենտրոնը: Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին` մոսկովյան ժամանակով 1.00-ին՝ «Ուրալ» ավտոմայրուղու 75-րդ կմ-ին:

«Մոտոցիկլավարը հարվածել է հետիոտն կնոջը, որը փորձում էր անցնել փողոցը չնախատեսված վայրից, որից հետո մոտոցիկլետը կորցրել է կառավարումը եւ բախվել հարեւանությամբ ընթացող բեռնատարին», - ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ վթարից մահացել է նաեւ մոտոցիկլետի ուղեւոր կինը: