Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգին կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ճապոնիայի մի շարք քաղաքացիների դեմ պատժամիջոցները կբարդացնի երկրների երկկողմ հարաբերությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այդ որոշումը բացասական ազդեցություն կունենա ռուս-ճապոնական հարաբերությունների վրա: Մեծ ափսոսանքի տեղիք է տալիս», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ճապոնիայի դեսպանին էր հանձնել այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքն արգելվում է ՌԴ տարածք: Տվյալ միջոցը կիրառվել էր ի պատասխան Տոկիոյի պատժամիջոցների:




























