Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահպատժի տեսանյութը կարող էր բեմադրված լինել, գրում է The Times-ը՝ վկայակոչելով դատաբժշկական փորձաքննության տվյալները: Հոլովակում սպանությունը, ենթադրաբար, իրականացնում է բրիտանացի ջիհադիստը, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ  իրականում Ֆոուլիին մահապատժի են ենթարկել կադրից դուրս:

«Կարծում եմ, որ սա բեմադրություն է: Ինձ թվում է՝ մահապատիժը իրականացվել է տեսախցիկը անջատելուց հետո», - հայտարարել է փորձագետներից մեկը:

The Telegraph-ի ճշգրտմամբ, տեսանյութի վելուծությամբ զբաղվել է դատաբժշկական փորձաքննության մեջ մասնագիտացված միջազգային կազմակերպությունը, որի անունը, սակայն, չի հրապարակվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հրապարակել է գերության մեջ գտնվող Ֆոուլիի՝ հարազատներին հասցեագրված նամակը: