Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովը Հոնկոնգի քաղաքական ապագայի քննարկմանը նվիրված գագաթնաժողով կհրավիրի:
Պաշտոնական Պեկինը հայտարարում է, որ Հոնկոնգի բնակիչները 2017թ.հնարավորություն կունենան ազատորեն ընտրել իրենց առաջնորդին, սակայն ընդդիմությունը կարծում է, որ Չինաստանի իշխանությունները իրենք կընտրեն համապատասխան թեկնածուներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հուլիսին Հոնկոնգում ամենամյա բազմահազարանոց քայլերթ է տեղի ունեցել՝ Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի ղեկավարին համընդհանուր քվերակության միջոցով ընտրելու պահանջով:





























