Ուկրաինական Հակաահաբեկչական գործողության շտաբի մամուլի ծառայությունը հայտարարել է 250 ռուսամետ ակտիվիստների ոչնչացման մասին: Հաղորդվում է Ստանչինո-Լուգանսոկոյե, Նովոսվետլովկա, Կրասնա Պոլյանա, Պոկրովսկոյե, Տոնենկոյե, Մոլոնիկոլաեւկա բնակավայրերի մոտ ռազմական գործողությունների շարունակության մասին:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 25-ի ժամը 07:00-ի դրությամբ ուկրաինացի զինվորականները 8 թշնամական տանկ, 10 զրահապատ մարտական մեքենա եւ 3 «Գրադ» են ոչնչացրել:

«Չնայած թշնամու ակտիվացմանը, նրա հակահարձակմանը, հակաահաբեկչական գոտու ուժերը շարունակում են պահել զբաղեցրած դիրքերը եւ ահաբեկիչներին զգալի վնասներ հասցնել: Մասնավորապես, մոտ 250 ռուս վարձկաներ, թշանամու 8 տանկ, 10 զրահապատ մարտական մեքենա, 1 հաուբից է ոչնչացվել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ԴԺՀ-ի ռուսամետ ակտիվիստները հայտարարել են Կրասնոդոնում ուկրաինացի դեսանտավորների ստորաբաժանումների օղակման, ինչպես նաեւ Թելմանովո բնակավայրի գրավման մասին: Բացի այդ, ԴԺՀ շտաբի ներկայացուցիչները հաղորդել էին երկու խոշոր քաղաքների՝ Սեւերոդոնեցիկի եւ Դեբալվեւոյի վրա հարձակման մեկնարկի մասին: