«Լայնամասշտաբ ներխուժում. տեղեկատվությունը լիովին հաստատված է սահմանապահների եւ կամավորների կողմից: Մարչենկո եւ Շչերբակ բնակավայրերի շրջանում, ռուս-ուկրաինական, սահմանով Ռուսաստանի Դաշնության դրոշմապիտակով այսպես կոչված «ԴԺՀ»-ի խորհրդանիշով մոտ 30 տանկ է ներխուժել», - ֆեյսբուքի իր էջում գրառել է Մոսիյչուկը:
«Մարիուպոլսկի կայազորը տագնապ է ստացել: «Ազով» գումարտակի գրոհային խումբը եւ զինվորականները փորձում են զսպել ագրեսորին, սակայն ուժերը անհավասար են: Հակառակորդը հրետանու եւ զրահատեխնիկայի առավելություն ունի: Կռիվ է», - գրում է «ազովցին»:
Միեւնույն ժամանակ, «Տեղեկատվական դիմադրություն» ուկրաինական խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը հաղորդում է, որ ռուսական ռազմատեխնիկայի շարասյունը հենց սահմանին դիմադրության է հանդիպել:
«Ուկրաինական ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների շնորհիվ շարայունը մասնատվել է», - հաղոդել է Տիմչուկը:
Տիմչուկը նաեւ հաղորդել է, որ շարասյան մի մասը (նախնական տվյալներով՝ 10 զրահափոխադրիչ, 2 տանկ եւ 2 ԿամԱԶ) շարունակում է շարժվել Ուկրաինայի խորքերը: Հակաահաբեկչական գործողության ուժերը այն ոչնչացնելու ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել, հաղորդում է Ukrinform-ը:





























