Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել ուկրաինացիներին պայմանավորվածության գալ միմյանց միջեւ: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախարարը նշել է, որ «Կենտրոնից ուկրաինական շրջաններ ինչ-որ բան պարտադրելը ներկա պայմաններում անհնար է»:
Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է աշխատել ցանկացած ձեւաչափով՝ երկկողմանի կամ Նորմանդական՝ արդեն ձեքբերված պայմանավորվածությունների կատարման պայմանով:
Արտգործնախարարը նաեւ նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Ժնեւյալ համաձայնությունը կիրականացվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը արդեն այս շաբաթ պատրաստվում է նոր հումանիտար շարասյուն ուղարկել Ուկրաինա:




























