Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխադարձ տնտեսական կապերը զգուշավորությամբ են իրացվում, այդուհանդերձ, շրջափակման պայմաններում մենք «ստիպված ենք» մեր հարեւան երկրի հետ սերտ տնտեսական կապեր պահպանել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Մանասերյանի խոսքով՝ Վրաստանը ուղղություն է վերցրել դեպի ԵՄ, իսկ Հայաստանը՝ Մաքսային միություն, եւ դրանով ազատ տնտեսական առեւտուրը մեծ հաշվով կարող է վտանգված լինել:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն, իր հերթին, նշեց, որ Հայաստանը ապրանքների 99, 9%-ը ներմուծում է Թուրքիայից: «Վրաստանի հետ վիճակագրությունը խաբուսիկ է, Վրաստանից ներմուծվող շատ ապրանքներ իրականում թուրքական ծագման են: Ստացվում է, որ մեր հարեւան երկրների հետ մենք ներմուծման քաղաքականություն ենք իրականցնում, ինչը Հայաստանի համար շահավետ չէ: Վրաստանի տնտեսությունը բավականաչափ զարգացած չէ. չնայած բարեփոխումերին՝ զգալի տնտեսական փոփոխություններ չեն նկատվում, միակ զարգացող ոլորտը տուրիզմն է»:
Մակարյանի խոսքով՝ այդուհանդերձ, Վրաստանը Հայաստանի հետ կպահպանի դրական տնտեսական հարաերությունները՝ ելնելով ԵՄ-ի շահերից, որն, իր հերթին, Հայաստաի նկատմամբ շարունակում է իր փափուկ քաղաքականությունը:





























