ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա այցելությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների միութան նախագահ Գագիկ Մակարանը:
Տնտեսական համագործակցության ոլորտում Մակարյանը նշեց, որ հայկական առողջարանները կարող են գրավիչ լինել ռուսների համար: «Հայաստանի կառավարությունը պետք խրախուսի ձեռնարկատերերին սուբսիդավորումը՝ նրանց հնարավորություն ընձեռելով ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալ, ինչը հայ գործարարներին հնարավորություն կտա գինի, ջուր, պահածոն եւ պանիր արտահանել Ռուսաստան», - նշեց Մակարյանը:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, Հայաստանի կառավարությունը տնտեսության բոլոր ոլորտներին պետք է զարգանալու հնարավորություն ընձեռի. «Ես կոչ եմ անում մեր կառավարությանըը չսահմանափակվել այդ ապրանքներով, այլ տնտեսության բոլոր ոլորտներին վերածնվելու հնարավորություն տալ: Մենք մոռանում ենք կարեւորագույն ոլորտները, ռազմական արդյունաբերություն, շինարարություն: Օրինակ, թուրքական ընկերությունները ՌԴ-ում աշխատում են միջազգային համաձայնության հիման վրա, այն դեպքում, երբ հայ շինարարները Ռուսաստանում կիսաօրինական կամ, ընդհանրապես, ապօրինի են աշխատում: Սրանք հարցեր են, որոնք պետք է ներառվեն Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների օրակարգում»:



























