Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի ԱԳՆ-ին նոտա է հղել՝ տեղեկացնելով արդեն այս շաբաթ նոր հումանիտար շարասյուն պատրաստելու մտադրության մասին:
Նախարարը նշել է, որ ռուսական կողմը արդեն թվարկել է ուղարկմանը ենթակա բեռների ցուցակը եւ նշել, որ նոր շարասյուն ուղարկելու հետ կապված գործողությունների ձգձգումը կխախտի միջազգային հումանիտար իրավունքի նորմերը:
Լավրովը նաեւ հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցության պատրաստակամության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուգանսկ ուղարկված հումանիտար շարասյունը վերադարձել է Ռուսաստանի տարածք:





























