Այս տարվա սեպտեմբերի 1-ից ռուսական «Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում կնշանակվի ընկերության ներկայիս ֆինանսական տնօրեն Ալեքսանդր Շուլգինը:
Շուլգինը կկառավարի «Յանդեքսի» ռուսական բիզնեսը: Ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակվել է Գրեգ Աբոսվսկին: Արկադի Վոլոժը կմնա «Յանդեքս» ընկերությունների խմբի ղեկավարի պաշտոնում:
Ալեքսանդր Շուլգինը ֆինանսական տնօրենի պաշտոնում աշխատում է 2010թ.-ից: 2011թ. ընկերությունը Nasdaq-ի նյու-յորքյան բորսայում առաջնային հրապարակային տեղակայում (IPO) է իրականացրել: Նախքան «Յանդեքսը», Շուլգինը մոտ 10 տարի աշխատել է Coca-Cola ընկերությունում:



























