Օգոստոսի 24-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Բյուրական գյուղի ճանապարհին, խոշոր եղջերավոր անասունի հոտի հետ բախումը կանխելու նպատակով, բախվել է կիսակառույց պարսպի, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: