Օգոստոսի 24-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 62-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի գերեզմանոց տանող ճանապարհին` անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը եւ ավտոմեքենան պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: