Օգոստոսի 23-ին, ժամը 18.00-ին, Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 72 շենքի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 3 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն պատահարի ժամանակ` «ՎԱԶ 2107»-ում գտնվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:




























